Հանկարծ մի շարասյուն կանգնեց, ճանապարհ զիջեց, անցնելու պահին նկատեցինք, որ վարչապետն ա

Ռուբեն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մի քանի օր առաջ, երբ վատը անխուսափելի էր, իսկ լավը` աներևակայելի հեռու, ընկերոջս հետ քայլում էինք Երևանի փողոցներում, քայլում էինք ու միաժամանակ լուռ մտածում: Տրամադրություն չկար: Ոչ խոսելու, ոչ էլ առավել ևս կատակելու:

Արդեն պահն էր, երբ պիտի անցնենք մի մայթից մյուսը ու հանկարծ մեքենաների մի շարասյուն կանգնեց, կանգնեց ու ճանապարհ զիջեց: Անցնելու պահին նկատեցինք, որ վարչապետն ա:

Ու ինչ խոսք, նկատեցինք ու անկախ մեզանից ահագին ուրախացանք: Հիմա ասածս ի՞նչ ա, դուք դրա մեջը վատը տեսեք, անվանեք դրան պոպուլիզմ, բայց էդ պահին էդ երևույթը ապրելն ու զգալը ուրիշ ա՜:

#հաԳահեղափոխական_դիշովկեք

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ