Ինչ վիճակում է Գյումրիում սյանը բախված և բռնկված ավտոմեքենայի վարորդը․ մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 6-ին Շիրակի մարզի բնակիչ 73-ամյա Համլետ Հ.-ն իր վարած «Citroen» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Գյումրի գարեջուր» ընկերության մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել սյանը, կոտրել այն։ Մեքենան բռնկվել էր։

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 146/8 հասցեի մոտակայքում «Citroen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ. Հ., ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե հենասյանը, շրջել այն և բռնկվել. վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիալացվել է բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:03-ին, մարվել՝ 16:23-ին: Այրվել է ավտոմեքենան:

May be an image of 3 people, car, road and text

May be an image of 4 people

May be an image of 10 people, ambulance, car and text

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ