«Եթե աշխարհից վերանա Հայաստանը, աշխարհը տխրելու է 2 օր». Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի գրառումը.

«Արցախի անցյալ տարվա ամենամեծ դասը, որ մենք պետք է հասկանանք, այն է, որ եթե աշխարհից վերանա Հայաստանը, աշխարհը տխրելու է 2 օր, հետո բոլորն անցնելու են իրենց գործերին:
Աշխարհ հասկացությունն էլ շատ չափազանցված է, օրինակ Բրազիլիան ու Ինդոնեզիան հաստատ չեն էլ նկատելու Հայաստանի ոչնչանալը: Հա, Ֆրանսիայի նախագահը մի երկու ելույթ կունենա, ԱՄՆ-ի պետքարտուղարն էլ, գուցե նույնիսկ ԱՄՆ-ի նախագահը, ՌԴ-ի նախագահն էլ կմեղադրի մեզ մեր ոչնչանալու կապակցությամբ ու վերջ, երկու օրից բոլորը կանցնեն իրենց գործերին:

Բայց ո՞վ ա իրականում տխրելու. լիբանանահայը, սիրիահայը, Լաս Վեգասում ու Շանհայում ապրող հայը, Սարատովում ու Սիդնեյում ապրող հայը: Ինչո՞ւ, որովհետև իրենք են որբացողը:

Հայաստանի վերանալուց աշխարհը տխրելու է 2 օր: Սա պետք է բոլորս լավ գիտակցենք ու մենակ էդ ժամանակ հույսներս կդնենք մեզ վրա ու կլուծենք բոլոր խնդիրները, որն ունենք, իսկ մենք ունենք բոլոր խնդիրները լուծելու պոտենցիալը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ