«Այս ջրի տակով անցնելը ուժ է տալիս, անպայման փորձեք» Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այս ջրի տակով անցնելը բարձրացնում է տրամադրությունը եւ ուժ է տալիս. անպայման փորձեք: Երեւանում այսօր բացվեց Երեւանի 2800-ամյակին նվիրված այգին: Տեղը՝ Մյասնիկյանի արձանի ետնամասում, Շահումյանի արձանի դիմաց:)

Հիշեցնենք, որ  այսօր՝ մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանի 2800-ամյակի այգու հանդիսավոր բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ:

Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել այգում, ծանոթացել աշխատանքների արդյունքներին և քաղաքացիների համար ստեղծված պայմաններին:

Այգու նախագծի հեղինակ Կարեն Վարդանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները. նա նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են 1.5 տարում, այգում փոխվել է ամեն ինչ: Տնկվել են բացառիկ ծառատեսակի ծառեր, տեղադրվել է շուրջօրյա կաթիլային և ցնցուղային ավտոմատ ոռոգման համակարգ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է Երևանի քարտեզը, կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ: Տեղադրվել են շատրվաններ, հին հայկական գորգերի զարդանախշերով սալահատակ, բրոնզաձույլ արձաններ, նստարաններ, աղբամաններ և լուսասյուներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ