Ամբարտակի փլուզման պատճառով Օրսկում մոտ 600 տուն է հեղեղվել․ տարհանվել է 235 մարդ

Օրսկի 9 փողոցում մոտ 600 տուն ջրով է լցվել ամբարտակի փլուզման պատճառով։

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ջուրը շարունակում է հոսել Օրսկ քաղաքի հին հատված, որտեղ հիմնականում տեղակայված է մասնավոր հատվածը։ Բնակիչների տարհանումը շարունակվում է, փրկարարները մարդկանց դուրս են բերում նավակներով։ Նրանք ապաստանել են մի քանի դպրոցներում։ Տեղում աշխատում են նաև բժիշկներ»,- հայտնել է ծառայությունը։

Վերջին տվյալներով, տարհանվել է 235 մարդ, այդ թվում՝ 73 երեխա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ