Տարօրինակ է, բայց Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում․ Սա պետք է շտկել․ Արայիկ Հարությունյան

Արայիկ ՀարությունյանԱրայիկ Հարությունյան

🇦🇲🇪🇺🇺🇸 Այսօրվա արդյունքները երկարատև ու համառ աշխատանքի արդյունք է:
‼️Բայց անհրաժեշտ է արձանագրել հետևյալը.
✅ Կատարվող աշխատանքը պետք է կրկնապատկել և եռապատկել:
✅ Պետության կայացման հարցում յուրաքանչյուրիս ջանքն անգնահատելի է: Ուստի, հուսահատությունը տեղ չպետք է ունենա մեր կյանքում:
✅ Մեր դեմ տարվում է հիբրիդային լայնածավալ պատերազմ հուսահատություն ներշնչելու համար, որին մինչ այս պահը դիմակայել ենք մեր հանրության սառնասրտության և ողջախոհության, ճիշտ ձևակերպված խնդիրների արդյունքում: Վերջին ճգնաժամը, որ համախմբված հաղթահարեցինք՝ պաշտպանելով մեր Անկախությունը, անցած տարվա սեպտեմբերն էր:
✅ Հիբրիդային գործիքներով փորձելու են նոր ճգնաժամեր հարուցել, ինչը չեզոքացնելու համար անհրաժեշտ է պաշտպանվել լայնածավալ ֆեյքային հարձակումից:
✅ Մեր պետության ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վերափոխվելու կարողությունից՝ կրթվել անդադար, ստեղծել, արարել, ուժեղացնել պետությունը՝ վճարելով հարկերը, որից մեծ կտոր ուղղվում է անվտանգությանը:
✅ Տարօրինակ է, բայց Հայաստանի սահմաններից դուրս մեր կարողություններին ավելի շատ են հավատում, քան երկրի ներսում: Սա պետք է շտկել:
✅ Հնարավորությունները մեծ են, պետք է չվախենալ օգտվել դրանցից:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ