Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաերևանյան երթը հասավ Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ավարտեց՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին։ Նա շեշտեց, որ ինքը հպարտ է քայլերթին մասնակցած յուրաքանչյուրի համար։
«Մենք իրականացրեցին 3-րդ հանրապետության պատմության մեջ եղած ամենաերկար ու տևական երթը, որը տևեց 9 ժամ 25 րոպե, մենք մեկ օրվա մեջ քայլեցինք 37,5 կմ»,- շարունկեց նա։
Փաշինյանի խոսքով՝ այս երթը մի քանի խորհորդ ուներ։ Ըստ նրա՝ ևս մեկ անգամ փաստվեց, որ «իրենց կամքը քարից էլ ուժեղ է, իսկ հոգին հանձնվել չգիտի»։
«Փաստվեց՝ ազատ ու երջանիկ ՀՀ կառուցելու ճանապարհին մեզ ոչ ոք ու ոչինչ չի կանգնեցի, որովհետև մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, վայելում ենք մանդատը, ժողովրդի իշխանությամբ ՀՀ-ն կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում երջանկություն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը ցանկանում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։