Հայաստանին ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը զգալի կնվազի.Գագիկ Սուրենյան

«Վերջին 5 օրերին մեր երկրում գերակշռում էին արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի աարդյունքւոմ ունցանք տարվա այս ժամանակահատվածի համար բավականին բարձր ջերմային ֆոն»:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ապրիլի 1-ից մինչև 5-ը օդի օրական միջին ջերմաստիճանը հանարապետության ողջ տարածքում կլիմայական նորմայաից բարձր է եղել մոտ 3-4 աստիճանով: Սակայն վաղվանից սկսած հյուսիս-արևելքից մեր երկիր կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ը հանրապետության ողջ տարածքում միայն ցերեկային ժամերին կնվազի այսօրվա համեմատ 8-10 աստիճանով, իսկ Լոռիի, Տավուշի, Սյունիքի հատվածում նվազումը ավելի նկատելի կլինի՝ մոտ 14-15 աստիճանով: Չնայած սպասվող օդի ջերմաստիճանի նվազման փուլին առաջիկա 5 օրերին հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում որտեղ առկա է վեգետացիա, ցրտահարության վտանգ մենք չենք տեսնում: Ապրիլ ամսին ցրտահարության վտանգը շատ փոքր է, կամ նույնիսկ բացակայում է, ուստի ազգաբնակչությանը արդեն խորհուրդ ենք տալիս որպեսզի կատարեն բացօդյա սածիլ»,- ասաց Սուրենյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ