Ցուցարարները դրամապանակներ նետեցին կառավարության դիմաց

Այսօր՝մայիսի 10-ին, «Ահազանգ» նախաձեռնության անդամներն իրականացրին բողոքի ակցիա ընդդեմ համահարթ հարկման։ Նրանց պահանջն այն է, որ ՀՀ կառավարությունը հետ կանչի Աժ ուղարկված Հարկային օրենսգրքի փաթեթը։

Նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանի խոսքով, նախագիծը մարդկանց տանում է բևեռացման, հարուստները ավելի կհարստանան, աղքատներն ավելի կաղքատանան։

«Մենք պահանջում ենք, որ կառավարությունը չեղարկի եկամտահարկի համահարթեցման սկզբունքը։ Այսօր մենք պետք է նամակ հանձնենք կառավարության ներկայացուցչին»։

Նամակում նախաձեռնության անդամները ներկայացնում են իրենց հակափաստարկները համահարթ հարկման վերաբերյալ։ Սեպտեմբերի 1-ից եկամտահարկի համար սահմանվել է 23%, որը վերաբերվելու է բոլորին։

Ակցիայի մասնակիցները կոչերով պահանջում էին կառավարության ներկայացուցչին։ Ներկայացուցիչը մասնակիցներին հրավիրեց ընդունարան՝ պարզաբանելու խնդիրը և նամակը փոխանցելու, սակայն մասնակիցները հրաժարվեցին, պնդելով հանդիպել դրսում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ