Սուրենյանը հայտնել է, թե երբվանից են սկսվում շոգերը

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մայիսի 15-ից հանրապետության հովտային գոտում, այդ թվում և Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը»,-գրել է Սուրենյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝  Մայիսի 10-12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ