Հայաստանի ԱԺ նախագահին «ստախոս» անվանած վիժվածք Կոպիռկինին պետք է հայտարարել պերսոնա նոն գրատա եւ 24 ժամ տալ Հայաստանը լքելու համար.Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանը գրում է.

‼️Եթերում Հայաստանի ԱԺ նախագահին «ստախոս» անվանած վիժվածք Կոպիռկինին պետք է հայտարարել պերսոնա նոն գրատա եւ 24 ժամ տալ Հայաստանը լքելու համար, կրճատելով եւ վտարելով երկրից նաեւ բոլոր ուժային «կցորդներին»։

Ռուսաստանը կիբերհարձակումներ է իրականացնում ընդդեմ Հայաստանի, ինչն ուղղակի պատերազմական գործողություն է։ Եվ վիժվածքին վտարելուց բուռը կդնեք նաեւ բողոքի նոտան։ Մեր երկիրը բարդակի վերածելն անհանդուրժելի է։

Գործով զբաղվեք, հերիք եղավ «մեր շահերը» մեզ բացատրեք եւ բրախելը կոչեք «դիվերսիֆիկացիա»։ Ռուսական սպառնալիքն ուղղակի է, եւ ուղղակի պահանջում է հակազդեցություն Հայաստանի` համապատասխան մանդատով օժտված իշխանության կողմից։ Գործ արեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ