Մովսես Հարությունյանը գրում է.
❗⚠️Ընկերական կոչ, խնդրանք, հորդոր հատկապես Յուքոմին և այլ մասնավոր մուլտիպլեքս օպերատորներին։
Պետությունը, հաշվի առնելով մեր երկրի պետական շահը, որոշել է ռուսական աղբը ` Սոլովյովի թողարկումներն արգելել հանրային մուլտիպլեքսով ու մի քանի օր է` հանրային մուլտիպլեքսում այդ աղբը բացակայում է։
Բայց մեր սիրելի Յուքոմին Ucom հավանաբար հաճելի է իր երկրի նվաստացումը ռուս պրոպագանդիստների կողմից ու իր բաժանորդներին դեռ ցուցադրում է Սոլովյովի աղբը։
Յուքոմի բաժանորդներ ջան, գրեք, զանգեք, պահանջեք ձեր օպերատորից, որ ապազգային այդ աղբն այլևս եթեր չհեռարձակեն, այլապես ձեզ` որպես բաժանորդի կկորցնեն։
Հ.Գ. Եթե բացի Յուքոմից հանդիպեք այլ մասնավոր օպերատորների, որոնք հեռարձակում են այդ աղբը հեռուստատեսությամբ, խնդրում եմ ասեք ինձ։