ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը զինծառայող որդուն ստիպում է լվանալ վարտիքը՝ չի ուղարկում

Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցի ընթացքու. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատեց վարչապետի երեկվա պնդումը, թե այժմ բանակում զինվորների վարտիքներն ու անդրավարտիքներն ավելի բարձր որակի են:

«Այն ժամանակ որոշվել էր, որ միանգամյա օգտագործման լինեն, բավականին մեծ քանակությամբ տրամադրվում էր։ Հիմա դրանց որակը բարձրացել է, պետք է լվանան և օգտագործեն»,- նշեց Տոնոյանը:

Նա նշեց` Արցախում ծառայող որդուն ներքնաշորեր չի ուղարկում․ «Ստիպում եմ, որ լվանա»,- ասաց Տոնոյանը:

տեսանյութը՝ NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ