«Էս տոնական օրով Արցախում էլի մարդ վատացավ…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում էջում անդրադարձել է այսօր՝ մայիսի 9-ին Արցախում Վիտալի Բալասանյանի արած հայտարարությանը.

Էս տոնական օրով Արցախում էլի մարդ վատացավ…

Թե բա «Վարչապետը վերելակային բանակցություններ է վարում»:

Նախ վերելակում բանակցություն չի եղել:

Բայց հենց այդ «վերելակային բանակցությունների» արդյունքում է օպերատիվ կապ ստեղծվել նույն Ադրբեջանի ու Ալիևի հետ:

Ու հենց այդ «վերելակային բանակցությունների» արդյունքում է սահմանում նախորդ տարիների հետ համեմատած իրավիճակի լարվածությունը զգալիորեն նվազել:

Էլի եմ ասում՝ Արցախում օր առաջ պետք է իշխանափոխություն լինի:

Հիշեցնենք, որ  Վիտալի Բալասանյանը հորդորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե ինչու է սահմանին հարաբերական հանգստից հետո Ադրբեջանը կրկին գնում սադրանքների:

«Այդ հարցը  վարչապետին ուղղեք, որովհետև ինքն է վերելակային բանակցություններ կազմակերպում»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ