ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երթի ժամանակ հյուրընկալվել է մի ընտանիքի.
Այսօրվա համաերևանյան երթի ընթացքում Մալաթիա-Սեբաստիա համայնքում հյուրընկալվեցինք Բաբախանյանների տանը, անմահական գաթա հյուրասիրեցին:
Հ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համաերևանյան երթը Հանրապետության հրապարակում: Մարդիկ վանկարկում էին «Նիկո՛լ, վարչապե՛տ»:
Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին՝ այսօրվա քայլարշավը որակելով որպես «աննախադեպ», Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ «ամենատևականը և ամենաերկարը»: