Վարչապետ Փաշինյանից բարձր լեգիտիմություն ունեցող գործիչ որևէ երկրում դեռ չկա

Նիկոլը բերեց նոր քաղաքական մշակույթ, որից սովետական անցյալի մարդիկ գլուխ չեն հանում, ամբողջ Հայաստանը ոտի հանեց: Այս մասին մ նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ պետք է Հայաստանը երիտասարդ հռչակվի․ «Երրորդ հանրապետությունը արտագաղթի հայրենիք է»:

Լևոն Շիրինյանը հայ քաղաքագետ է, հասարակական գործիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր (2007), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր: Լրատվական ռադիոյում հեղինակել և վարում է «Quo Vadis» կամ ուր ես գնում, Հայաստա՛ն» հաղորդաշարը:

Հայաստանի Չորրորդ Հանրապետության քաղաքական հայեցակարգի առաջ մղողներից մեկը հայկական քաղաքագիտական դաշտում։

Հայկական պետական մանկավարժական համալսարանում իր աշխատանքային և գիտական գործունեության շրջանակներում բակալավրիատում կարդում է հետևյալ թեմաներով դասախոսություններ՝ Քաղաքագիտության արդի հիմնախնդիրներ, Աշխարհաքաղաքականության հիմունքներ, Կոնֆլիկտաբանություն, Էթնոկոնֆլիկտաբանություն, «Եվրոպական համանվագը» և հայկական հարցի էվոլյուցիան. իրավաքաղաքական տեսանկյուն:

տեսանյութը՝ Noyan Tapan

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ