Աննա Հակոբյանը՝ Արցախում եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցել է հայկական բրենդների զգեստով և կոշիկներով

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի և երեք դուստրերի հետ միասին մայիսի 9-ին այցելել են Արցախի Հանրապետություն` մասնակցելու եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Ստեփանակերտում նրանց դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ, և վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, որը ներկա դրությամբ իր զինվորական ծառայությունն է անցնում Արցախի ՊԲ զորամասերից մեկում:

Արցախ այցի ընթացքում վարչապետի ընտանիքը կանգ է առել Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ և արել մի քանի ընտանեկան լուսանկարներ:

Աննա Հակոբյանը Արցախ մեկնելիս կրել է հայկական «Armine» բրենդի զգեստ և «Bebetta» բրենդի կոշիկներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ