«Պետության ներսում պետություն չի կարող լինել, Հայաստանում չկա ու չի կարող լինել վտարանդի և ոչ մի կառավարություն».Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից  Տարոն Չախոյանը գրում է.

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել, քանզի իրենց իսկ գոյությամբ դրանք սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը, պետականությանը։

Պետության ներսում պետություն չի կարող լինել, Հայաստանում չկա ու չի կարող լինել վտարանդի և ոչ մի կառավարություն։

Լեռնային Ղարաբաղում հեղաշրջում իրականացնելուց և դրա արդյունքում Ղարաբաղը հայաթափելուց հետո նույն արկածախնդիրները փորձում են վտարանդի կառավարություն ներկայանալ Հայաստանում, ինչը ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ