ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Աջափնյակի 16 թաղամասի 24 շենքի վերելակը պոկվել և ընկել է, վերելակում եղել է 4 անձ: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
4 անձ նստել են վերելակ եւ երկրորդ հարկ հասնելով՝ պարանը պոկվել է, եւ վերելակը ցած է ընկել: Օգնության ձայներ լսելով՝ շենքի բնակիչները զանգահարել են Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ շտապօգնություն:
Հայտնի դարձավ, որ վերելակում գտնվող անձանցից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, եւ վերջիններս թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ավելին դեպքից հետո 16-րդ թաղամասի հարակից շենքերի բնակիչները վախից վերելակից չեն օգտվել՝ նշելով, որ անվտանգության երաշխիքներ չկան, որ իրենց շենքի վերելակը բարվոք վիճակում է , ուստի հույս չունեն, որ, վերելակ նստելով, կարող են հասնել տուն:
Աղբյուրը՝ ArmLur.am