20-ամյա տղան ամուսնացավ սիրելիի հետ մահանալուց մի քանի ժամ առաջ

Բանակի 20-ամյա վետերան Տրիստան Լաուեն Այովայից սիրած աղջկա հետ ամուսնացավ լյարդի քաղցկեղից մահանալուց մի քանի ժամ առաջ․ամուսնությունը պատանու վերջին ցանկությունն էր մահվանից առաջ։

Տրիստանը ԱՄՆ բանակի Ազգային գվարդիայի շարքեր ընդունվեց 2016 թվականի հուլիսին, բայց մեկուկես տարի հետո ահավոր ախտորոշում արվեց։

Նրա մոտ հայտնաբերվեց ֆիբրոլամելյար կարցինոմա, որը, հանդիպում է 5 մլն մարդուց մեկի մոտ։ Եթե ուռուցքը ենթակա չէ վիրահատման, հիվանդների ողջ մնալու հավանականությունը միջինը 14 ամիս է։

Տրիստանն ընդունվեց Հյուսիսային Այովայի համալսարան՝ նախագծող ինժեներ դառնալու համար։ Գեղեցկուհի Թիանայի հետ սկսեց հանդիպել, երբ իմունոթերապիայի վերջին բուժումն էր ստանում, բայց շուտով տղայի մոտ բարդություններ առաջացան։

Տրիստանի վերջին ցանկությունն էր՝ ամուսնանալ սիրած աղջկա հետ։ Թիանան եւ նրա մերձավորները դեմ չէին, քանի որ աղջիկը սիրում էր հիվանդ պատանուն։

Հանդիսությանը պատրաստվելու համար փեսայի եւ հարսի հարազատներն ընդամենը 48 ժամ ունեին։ Հարսանիքը կայացավ ապրիլի 27-ին, հրավիրվել էր 60 մարդ։

Ամուսնության արարողությունից 5 ժամ հետո Տրիստանը մահացավ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ