Ակնհայտ է, որ Ռուսաստանը թիրախավորելով Ուկրաինային որպես ահաբեկչության կազմակերպիչ, այսպես ասած, վրեժխնդիր է լինելու: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով պետական մակարդակով Ուկրաինային ահաբեկչության կազմակերպիչ համարելու մեղադրանքներին:
«Ինչպես կօգտագործվի դա Ռուսաստանի կողմից, դժվար է կռահել: Այսինքն՝ ինչ-որ պատկեր ունենք, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործում ահաբեկչական գործողությունները հետագա քայլերում: Սա նշանակում է, որ քայլեր կլինեն Ուկրաինայի դեմ: Դա նշանակում է, որ խնդիրը, ինչ-որ անելու է Ռուսաստանը, դա անելու է կամ ինչ պատրաստվում է անել, արվելու է ուկրաինական պատերազմի լույսի ներքո: Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում տեղափոխվում է այլ փուլ և կարող է ունենալ այլ դրսևորումներ, բայց դժվար կլինի ասել, թե դրանք որոնք են: Մենք գործ ունենք ոչ թե սրացման, այլ պատերազմի տրանսֆորմացիայի հետ»,- ասաց նա:
Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ արդեն ինտեսիվ էին դարձել քաուտիկ հարվածները Ուկրիայնային կողմից Ռուսաստանում և Ռուսաստանից կողմից Ուկրաինայում:
«Ես կարծում եմ, որ չպետք է բացառել ավելի շատ սևոծովյան ավազանում թատերաբեմի ընդլայնում, ինչը նաև կասկածելի է, քանի որ ռուսական նավատորմը մեծամասամբ ոչնչացվել է Սև ծովում»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի վրա ռուս-ուկրաինական հակամարտության անդրադարձին, քաղաքագետը նշեց, որ նկատելի է ուկրաինական և հայկական սցենարների ստորջրյա ընդհանրությունները ռուսական պլանների առումով:
Նա զուգահեռներ անցկացրեց, որ երբ Ղրիմում էր երկարացվում ռուսական ռազմաբազայի նավատորմի ժամկետը, նույն ժամանակահատվածվում Հայաստանում երկարացվեց:
Ըստ նրա՝ արցախյան պատերազմը նախերգանք էր, փորձարկում ուկրաինական պատերազմում: Նա նաև պատահական չհամարեց, որ 2022 թվականի փետվարի 22-ին Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրեցին ռազմավարական փոխգործակցության պայմանագիր և Ռուսաստանը դրանով ցույց տվեց, որ արցախյան պատերազմում եղել է ոչ թե երրորդ, կողմ կամ չեզոք կողմ, այլ եղել է Ադրբեջանի թաքնված դաշնակիցը: « Պատահական չէ, որ այս ամբողջը համընկնում է Տավուշում Ալիևի վերջնագրի հետ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը Crocus City Hall-ում, որտեղ պետք է ելույթ ունենար Պիկնիկ խումբը, տեղի է ունեցել մարտի 22-ին։ Կամուֆլյաժով զինված անձինք ներխուժել են շենք և սկսել կրակել։ Հրդեհվել է համերգասրահը։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 139-ի։