Ինչպե՞ս դիմավորեցին ուղղաթիռով Արցախ ժամանած վարչապետին ու նրա ընտանիքին

Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի և երեք դուստրերի հետ միասին մայիսի 9-ին այցելել են Արցախի Հանրապետություն` մասնակցելու եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Ստեփանակերտում նրանց դիմավորել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ, և վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը:

Հիշեցնենք որ Աշոտ Փաշինյանը ներկա դրությամբ իր զինվորական ծառայությունն է անցնում Արցախի ՊԲ զորամասերից մեկում:

Արցախ այցի ընթացքում վարչապետի ընտանիքը կանգ է առել Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ և արել մի քանի ընտանեկան լուսանկարներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ