Սորիայի քաղաքապետարանն այսօր պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։
Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Իսպանիայի 5 մարզ և 35 քաղաք։