Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել

Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակներըԺամանել են մեծ թվով կարմիր բերետներ։

Մանրամասները՝ քիչ ուշ։Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ