Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է. ուղևորուհին հայտնել է ուսապարկի մեջ ռումբ ունենալու մասին

«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորներից մեկը հայտնել է, որ իր ուսապարկում ռումբ կա, հայտնում է 112 տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով աղբյուրին։

Ինչպես նշվում է, կինը հազիվ հասցրել է նստել դեպի Երևան թռչող ինքնաթիռ, երբ ուղեկցորդուհիներին հայտնել է կարևոր տեղեկություն՝ իբր իր ձեռքի ուղեբեռում ռումբ է եղել։

Արդյունքում չվերթը հետաձգվել է, և դեպքի վայր է կանչվել ոստիկանություն։

Միջադեպի մանրամասներն այս պահին ճշտվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ