Ռուսաստանում համազգային սգո օր է

Մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է ի հիշատակ մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Մարտի 24-ը սգո օր հայտարարելու որոշումը ռուսաստանցիներին նախօրեին հատուկ ուղերձով հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Մոսկվայի մարզում տեղի ունեցածն անվանել է «արյունալի, բարբարոսական ահաբեկչություն» և խոստացել, որ հանցագործության մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները կստանան արդար և անխուսափելի պատիժ:

Ռուսաստանում սգո օր հայտարարելու իրավունք ունի միայն նախագահը։ Այս օրը ազգային դրոշներն իջեցված են, իսկ մշակութային հաստատություններին խորհուրդ է տրվում չեղարկել ժամանցային միջոցառումները։ Հեռուստաալիքները հրաժարվում են գովազդային և ժամանցային հաղորդումներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ