«Ուկրաինական «տեղեկատվական ահաբեկիչները» ցնծում էին»․ Զախարովա

Ուկրաինական «տեղեկատվական ահաբեկիչները» ցնծում էին ահաբեկչության ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կիևի քարոզչական հանցավոր խմբավորումը երեկ ուղիղ եթերում էր, մինչ մարդիկ սպանվում էին նրանց կողմից, ովքեր այնուհետ շտապեցին դեպի Ուկրաինայի սահման: Այս տեղեկատվական ահաբեկիչները փառաբանեցին և մարդատյաց կարգախոսներ արձակեցին՝ ուղղակիորեն մեղադրելով Ռուսաստանին և նրա ղեկավարությանն ահաբեկչության կազմակերպման մեջ:

Ահա թե ինչու Սպիտակ տունը փող ու զենք է տալիս՝ խթանելով Ուկրաինայում նացիզմ, այլատյացություն և ահաբեկչություն»,- գրել է Զախարովան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ