«Վարչապետին հարցրեք , վերելակային բանակցություններ է վարում». Վիտալի Բալասանյան

Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հորդորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե ինչու է սահմանին հարաբերական հանգստից հետո Ադրբեջանը կրկին գնում սադրանքների:

«Այդ հարցը  վարչապետին ուղղեք, որովհետև ինքն է վերելակային բանակցություններ կազմակերպում»,-Արցախում Եռատոնի նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Բալասանյանը՝ ցույց տալով Փաշինյանի ուղղությամբ:

Անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին և պատասխանելով հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանին մրցակից համարում է, Վիտալի Բալասանյանը նշեց, որ եթե օրենքի տառին և Սահմանադրությանը համահունչ է, եթե իրավունք ունի առաջադրվել, ապա որևէ խնդիր չի տեսնում:

«Ես որևէ մեկին մրցակից չեմ համարում, երբ գրանցումը կլինի, այդ ժամանակ կխոսենք»,-ասաց նա և նշեց, որ իր միասնականության կոչը բոլորին է վերաբերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ