«Զինվորիս հետ». Աննա Հակոբյանի նոր լուսանկարը Արցախից

Ինչպես արդեն հայտնեցինք այսօր՝ մայիսի 9-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դուստրերի հետ   այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ վարչապետ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի, կատարել մոմավառություն:

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապաարակել՝ կատաարլով հետևյալ գրառումը.

«Զինվորիս հետ»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ