Դանակահարված 2 անչափահաս է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. հայտնաբերվել է դեպքի վայրը

Երեկ՝ մարտի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:55-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը «պոլիտրավմա և կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք» և «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 2 երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 17-ամյա Ալեքսանդր Բ.-ն և 16-ամյա Վ. Հ.-ն են։ Նրանք հիվանդանոց են տեղափոխել Բաշինջաղյան փողոցից՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտից։

Արդեն դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի փաստով քննչական բաժնում «առողջությանը վնաս պատճառելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցներին և հանցագործության գործիք առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ