Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 60-ը, զոհերի թիվը կարող է աճել

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:

«Մահացածների մարմինները հետազոտվում են: Ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ: Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել»,- հայտնել են վարչությունից։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին առնվազն 40 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ