Տեսահոլովակի պրեմիերա․ Նարե Գևորգյան — «Լեռան լանջին»

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Ուղիղ 27 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:

«Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Կոմանդոսի և Սամվել Բաբայանի ներկայացրած Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել:

Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

  • Խոսք և երաժշտություն՝  Ներսիկ Իսպիրյան:
  • Գործիքավորում ՝  Գարեգին Առաքելյան:
  • Դուդուկ, Պկու ՝  Հայկ Կարոյի Կարապետյան։
  • Ոճաբան՝  Թելման Խաչատրյան:
  • Վարսահարդար՝  Դիանա Գևորգյան:
  • Դիմահարդար՝  Սյունե Մանավազյան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ