«Եռաբլուրում դրվված լատինատառ ծաղկեպսակը սադրանք էր». Արայիկ Հարությունյան

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Եռաբլուր լատինատառ գրությամբ ծաղկեպսակ իրենք չեն առաքել:

«ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԵՐՔՈՒՄ Է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ։ Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, և նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ: Շնորհավոր մայիսի 9»,- ասված է հաղորդագրությունում:

Երևանի պետական լեզվագիտական համալսարանի անունից Մայիսյան եռատոնի կապակցությամբ լատինատառ ծաղկեպսակ է ուղարկել Եռաբլուր պանթեոն: Ծաղկեպսակի վրա լատինատառ գրված է ԵՊԼՀ ուսանողների կողմից:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ