«Ինձ չէի պատկերացնում այն կերպարներով, որոնցով հանդես եկա Women’s Club-ում». Անահիտ Կիրակոսյան

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Women’s Club նախագծում հանդես գալու ընթացքում փոխել է զգեստապահարանը, ավելին՝ նախագծի շրջանակում իր ամենամեծ ձեռքբերումն Անահիտը համարում է ոճափոխությունն ու կերպարային բացահայտումը։

«Այն ամենը, ինչը կապ ունի շոու բիզնեսի հետ, իմ էության հետ որևէ կապ չունի։ Ինձ շոու բիզնեսի հետ կապում են միայն արվեստն ու իմ սերը դեպի դերասանական արվեստը։

Շատ են հարցնում, թե ես իմ տեսակով, մտածելակերպով ինչպես եմ մնում այս բնագավառում։ Իրականում, ինքս էլ եմ մեկ-մեկ զարմանում՝  ինչպես եմ նման բնավորությամբ շոու բիզնեսում մնացել արդեն 11 տարի։

Ինձ գրավում է մասնագիտությունը, բայց այն, ինչ կապված է մասնագիտությունց բխող «շոու»–ների հետ, իմ բնավորության հետ որևէ կապ չունի։ Women’s Club-ում անցկացրած ամիսների ամենամեծ ձեռքբերումը դերասանուհին համարում է իր ոճափոխությունն ու կերպարները։

«Ես ինձ չէի պատկերացնում այն կերպարներով, որոնցով հանդես եկա Women’s Club-ի բեմում։ Արայիկ Գաբաջյանը, ով մեզ հետ աշխատում է, ինձ բացահայտեց բոլորովին այլ տեսանկյունից, ելույթներից հետո շատերը խոսում են ոչ թե իմ դերի, այլ կերպարանափոխության մասին։

Ինքս  որևէ նկատառում չեմ արել կապված կերպարների, ոճի հետ, յուրաքանչյուր նախագիծ ունի իր պահանջները և մենք պետք է այդ պահանջներին համապատասխան լինենք, եթե ներգրավված ենք թիմում»,- նշեց դերասանուհին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ