Այն մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ են ոչնչացվել կամ կորել փաստաթղթերը ԱԱԾ-ում ասել է.
«Այդ հարցի շուրջ ես որեւէ պատասխան տալ չեմ կարող: Ընթանում է ծառայողական քննություն: Վարչապետը հայտարարել է, թե երբ է դա եղել»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ասել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետական փաստաթղթերի ոչնչացման փաստը հայտնաբերել են մեկ տարի առաջ` իշխանափոխությունից հետո։
Փաշինյանն ասել էր, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել։
տեսանյութը՝ NEWS.AM