Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է երթը դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ նվիրված մայիսյան եռատոներին:
Մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիոսյանը, Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ներկա և նախկին պաշտոնյաներ:
Նշենք, որ Հայաստանի եւ Արցախի ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ միջոցառումների կմիասնացնեն նաև Շուշիում:
Հիշեցնենք, որ Մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար: 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992թ.-ին Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը: