« ձիշովԳա ագենտուրան առաջին գրոհը կազմակերպեց իմ երկու էջերի վրա…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի ընկերներ, ՀՀ հպարտ հեղափոխական քաղաքացիներ ոչ սիրելի հաԳահեղափոխական ձիշովԳեք ու ձիշովԳա ագենտուռա:

Ես վերադարձա այս ժամանակավոր պրոֆիլով, թեպետ տեղեկացնեմ, որ հենց այս պահին ինտենսիվ հաղորդագրության մեջ եմ Ֆեյսբուքի հետ, ուղարկել եմ իմ ինքնությունը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր, որոնք պահանջել են, և շուտով կվերականգնվեն իմ նախկին հաշիվն ու էջը:

Բայց սրանից բացի, ուզում էի ձեզ հիշեցնել, որ մեկ շաբաթ առաջ ստատուս էի տեղադրել՝ նախազգուշացնելով այն մասին, որ սոցիալական ցանցերում թիրախ են դառնալու Թավշյա հեղափոխությանն ու ներկայիս կառավարությանը սատարող ու մեծ լսարան ունեցող հանրային կարծիք ձևավորող գործիչները: Այդ ցանկում նշել էի նվաստիս անունը, ինչպես նաև Լևոն Բարսեղյանի, Արթուր Սաքունցի ու այլոց անունը:

Ինչպես տեսաք, ձիշովԳա ագենտուրան առաջին գրոհը կազմակերպեց իմ երկու էջերի վրա, նաև իմացա, որ կազմակերպված ռիթփորթի տակ է դրվել նաև Լևոն Բարսեղյանի էջը: Ուշադիր եղեք զգույշ եղեք, որովհետև էջերը արգելափակել տալուց հետո բացվում են կեղծ էջեր մեր անուններից, որպեսզի մոլորեցնեն ձեզ:

Այդպիսի մի փորձ արվեց երեկ, երբ եթիմներն ու ձիշովԳաները բացել էի իմ էջի երկու նկարներով /ետնանկար ու գլխավոր նկարով/ կեղծ էջ, որը շատ արագ փակեցին հենց իրենք՝ հասկանալով, որ երկար կյանք չունեն: Իմ կողմից ժամանակավոր այս նոր էջը բացվեց ու առաջին ընկերության առաջարկները ուղարկեցի մի քանի հարյուր վստահելի մարդկանց, որոնք, բարեբախտաբար կամ հաղորդագրությամբ կամ ինձ ճանաչողների միջոցով նախ հստակեցնում էին՝ թե արդյո՞ք դա ես եմ, ապա նոր ընդունում: Այ այդպես զգուշավոր եղեք:

Իսկ գլամաեթիմներին, ձիշովԳա Հագահեղափոխականներին ու ագենտներին ասում եմ, որ ձեռքներիցս չեն պրծնելու, օր ու արև չենք տալու: Այժմ ստատուսային ակտիվությանը գումարվելու է նաև կարճատեւ ուղիղ եթերները՝ բացահայտելով ու կնախելով տապալված ու ձախողված կոնտրհեղափոխության վերջին ցուգցվանգային քայլերը:

Դիխլովոսոֆ տառականի նման քոքներդ կտրելու ենք: Դրանում չկասկածեք:
Դուխով: Լուստրացիան շարունակվում է: Բացահայտելու ու մերկացնելու ենք բոլորին և տռուսիկ առ տռուսիկ, կամբինացիա առ կամբինացիա: Մերկացնելու ենք մինչը վերջ ու բաց թողնենք հասարակության մեջ, որ շունն էլ ձեռքներիցդ հաց չվերցնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ