ՀՀ ԲՏԱ որդեգրած յուրաքանչյուր դիրքորոշման առանցքում հայ ժողովրդի և Հայաստանի արժանապատվությունն է դրված. Հայրապետյան

Խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ն ունի իր պատկերացումները և լուծումները, առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ ինչպես երկկողմ համաձայնագիրն է ենթադրում, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը անդրադառնալով Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների ցուցադրմանն ու խախտումներին:

«Լուծումները բխում են համաձայնագրի ողջ տրամաբանությունից այնպես էլ ՀՀ-ի պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրի ՀՀ-ի նկատմամբ ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ-ի պետական խորհրդանիշերի, առհասարակ պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի և արժանապատվության նկատմամբ»,- ասաց նախարարը:

Հայրապետյանը նաև նշեց, որ լուծումները, որոնք առաջարկների փաթեթի մեջ ներառված են ենթադում են նաև նախկինում կատարված փորձերը:

«Յուրաքանչյուր որոշում կամ դիրքորոշում, որը որ որդեգրում է ՀՀ-ի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դրա առանցքում հայ ժողովրդի և Հայաստանի արժանապատվությունն է դրված»,-ասաց նախարարը:

Հարցին՝ կան ժամկետներ, թե երբ են այդ բանակցությունները սկսվելու՝ նախարարը պատասխանեց. «Այո, կոնկրետ օր կա, բայց ես հիմա այն չեմ հնչեցնի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ