«Ժամանակակից աշխարհում ամեն ինչ հնարավոր է». Պուտինը՝ Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մասին

Եթե Ռուսաստանը բախվի ՆԱՏՕ-ին լայնամասշտաբ հակամարտության մեջ, դա կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբի, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը իր նախընտրական շտաբում կայացած մամուլի ասուլիսում։

«Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Բայց ես արդեն ասել եմ, և դա հասկանալի է բոլորին, որ դա կլինի մեկ քայլ լայնածավալ Երրորդ համաշխարհային պատերազմից։ Կարծում եմ, որ հազիվ թե որևէ մեկը դրանում շահագրգռված է»,- ասել է Պուտինը, մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։

Պուտինը նաև պնդել է, որ ՆԱՏՕ-ի զինծառայողներն արդեն ներկա են Ուկրաինայում, և «նրանց համար ոչ մի լավ բան չկա (այնտեղ)»։ «Նրանք կզոհվեն մեծ թվով»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ