Եթե իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ամրակապվել

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն կա նաև վիճակագրություն, որ նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են:

ՆԳՆ հաղորդմամաբ՝ Ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:

«Կրկին հորդորում ենք բոլորին անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին»,- կոչ են անում գերատեսչությունից:

ՆԳՆ-ից հիշեցրել են, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:

«Հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում ենք բարի երթ»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ