Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Տիգրան Ավինյան

«Կարծում եմ արդեն ժամանակն է սկսել գարանանային մաքրման աշխատանքները, մասնավորապես, Երևանի կենտրոնում։ Տարատեսակ մշակությաին հուշարձաններին հարակից սրճարաններից և նմանատիպ կառույցներից մաքրելու գործընթացը, որոնք այդ հատվածում պետք է նախատեսված չլինեին»:

Այս մասին այսօր քաղաքապետարանում՝ նիստի ժամանակ, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ավելացրեց, որ այդ ամենին պետք է տրվի իրավական գնահատական:

«Կան սրճարաններ, որ բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն, ինչպես նախորդ տարի հրապարակի պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետն է մաքրվել, այնպես էլ պետք է մաքրվել բոլոր նման կետերը, միգուցե՝ ավելի մեծ սրճարաններ։ Եվ այդ իրավական հիմքերը պետք է գտնենք, որովհետև տարատեսակ իրավական կետերին հղում անելով պահպանել այդ այլանդակությունները, ես չեմ պատրաստվում հանդուրժել։ Ինչպես նաև չեմ պատրաստվում հանդուրժել այն գլոբալ տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են օրինականացվում, պարտադրվում օրինականացնել այն տարածքներում, որտեղ ծառեր պետք է լինեն, անկախ նախկինից եկած պրակտիկայից, ես հաշտ չեմ նմանատիպ վճիռների հետ և չեմ լինելու հաշտ մինչև այն պահը, որ իրավական լուծումները կգտնենք»,- ասաց քաղաքապետը:

Ավինյանը նաև նշեց. «Քաղաքը այլանդակել ես թույլ չեմ տալու, անկախ իրավական հնարավոր թերացումներից, որ նախկինում եղել են»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ