Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ:
Ըստ հավաստի տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերին հայտնեցինք, որ Հենրիխ Մխիթարյանը նշանադրվել է: Մխիթարյանի նշանածը՝ Բեթթին, Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է։