«Էդ ո՞ր Քոչարյանն ա, որ Մեղրին փոխանակելու ծրագի՞ր էր քննարկում, էդ Քոչարյանը»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Արցախի հարցով բանակցություններին՝ ասաց, որ ինքն իր համար ունի հարցի պատասխանը, թե ԼՂ հիմնախնդրի լուծման ինչ շրջանակ կարող է գոյություն ունենալ:

«Հասկանում եք, չէ՞, որ խոսքը մի տարբերակի մասին չէ, պետք է շրջանակ հասկանալ: Բայց մինչ այդ մենք պետք է մի բան հասկանանք. մեզանից յուրաքանչյուրը պատրա՞ստ է կրել Ղարաբաղի հարցի լուծման՝ իր բաժին պատասխանատվությունը: Սա իմ քաղաքական գաղափարախոսության տրամաբանության մեջ է»,- ասաց նա:

իտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից հայտարարում է, թե պատրաստվում է խանգարել Փաշինյանին՝ հանձնել հողերը, վարչապետն արձագանքեց.

«Քոչարյանն ո՞վ ա, էն որ Մեղրին փոխանակելու ծրագիր էր քննարկե՞լ»:

Մանրամասները՝  Factor.tv-ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ