Վարչապետը Դիլիջանում է․ քննարկվել են տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։ Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Նիստին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ