Երևանի Նորաշեն թաղամասի 32-ամյա կին բնակիչը վայր է ընկել 10-րդ հարկից

Այսօր՝ մարտի 16-ին, 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ երիտասարդ աղջկա դի։

Պարզվում է, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք։

Մահացածը շենքի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Մ.-ն է, ով վայր է ընկել 10-րդ հարկից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ