Շուտով հավասար իրավունքներ կունենանք․ ՌԴ-ում ռոբոտին թույլ չեն տվել քվեարկել նախագահական ընտրություններին (տեսանյութ)

Պերմում մարտի 15-ի առավոտյան ռոբոտը ժամանել է ընտրատեղամաս՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին, սակայն մերժում է ստացել։

Միջադեպի տեսանյութը, որը նկարահանել է աշխատակիցներից մեկը, վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։

Կադրերում երևում է, թե ինչպես է ռոբոտը մոտենում ընտրական հանձնաժողովի նախագահին, ողջունում նրան, հանձնում տեխնիկական անձնագիրը և ասում. «Ես կցանկանայի քվեարկել»։ Սակայն նրան մերժում են, ասելով, որ պետք է իրական անձնագիր, այլ ոչ թե տեխնիկական։

Դրանից հետո ռոբոտն ասում է. «Ափսոս, հուսով եմ, որ ռոբոտները շուտով հավասար իրավունքներ կունենան մարդկանց հետ»: Հետո նա հրաժեշտ է տալիս ու հեռանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ