Լոկոմոտիվը մանրամասներ է հայտնել Թիկնիզյանի առողջական վիճակի մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խուսափել է ծանր վնասվածքիվ Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչի «Բալթիկայի» հետ խաղի արդյունքում (1:1, 11մ.՝ 6:7):

«Նաիր Թիկնիզյանի բուժզննության արդյունքում հայտնաբերվել է ազդրի հետին հատվածի մկանների թեթև վնասվածք։ Վնասվածքի պատճառով պաշտպանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հավաքը։

Առաջիկայում նախատեսված են պարապմունքներ անհատական ծրագրով՝ հնարավորինս արագ շարք վերադառնալու նպատակով։ Նաիր, մաղթում ենք քաջառողջություն և սպասում ենք քո ապաքինմանը»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Թիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի կարողան միանալ ազգային հավաքականին:

Մեր ընտրանին մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի և Չեխիայի հավաքականների հետ:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի փոխարեն ազգային թիմին կմիանա «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ