Հայ տատիկների շախով պարը դարձել է համացանցի հիթ

Համացանցում հաայտնվել է տեսանյութ, որտեղ պարում են հայ տատիկները: Տեսանյութը շատ կարճ ժամակահատվածում արժաանացել է բազմաթիվ օգտատերերի հավանությանը:

20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան են գաղթում բազմաթիվ հայ ընտանիքներ, ովքեր իրենց հետ բերում են երգեր, պարեր և իրենց բնորոշ տարազներ։ Բնականաբար, տեղի է ունենում ազգային մշակույթի երկու տարբեր ճյուղերի խաչասերում, ինչի արդյունքում ձևավորվում է նոր՝ առավել հարստացած տարբերակը։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական պարի կրթությունը պետությունը վերցնում է իր վրա։ Հիմնվում են պարային ստուդիաներ, որոնք և նպաստում են հետագայում ազգային պարից առանձնացվող ժողովրդական պարի ստեղծմանը:

Ներկայումս հայկական ազգային պարը բաժանվում է երկու խմբի՝ ազգագրականի և ժողովրդականի։

Spread the love
  •   
  •   
  •