«Կարող են լինել շրջանակներ, որոնք շահագրգռված կլինեն նոր Հոկտեմբերի 27-ով. հակապետական դրսևորումները պետք է բնում խեղդել»

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ընդդիմությունն ակտիվորեն պահանջում է իշխանության հրաժարականը, հանրահավաքներ ու ցույցեր են կազմակերպվել, և նախօրեին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, որ ՔՊ գրասենյակի մոտ ռումբի տեղադրման դեպքով կան մեղադրյալներ, մամուլում գրվեց, որ մեղադրյալների մեջ կան դաշնակցականներ։

ՔՊ պատգամավորների նկատմամբ այս փորձը կարո՞ղ է մեծ ահաբեկչության փորձի նախապատրաստում համարվել: Civic.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը, հայտնելով իր տեսակետը, ասաց, որ նման օպերատիվ տեղեկատվության բնականաբար չի տիրապետում, բայց այստեղ շատ մեծ կարևորություն ունի իրավապահ և հատուկ ծառայությունների սինխրոնացված, փոխլրացնող և ամենակարևորը՝ համագործակցային մթնոլորտում իրականացվող մասնագիտական գործունեությունը, որը թույլ կտա բնում խեղդել նման հակապետական դրսևորումները և մեղավորներին հասցնել մինչև դատական կարգով քրեական պատասխանատվության ենթարկելուն։
չպետք է թուլացնեն պետական այրերի զգոնությունը, որովհետև նման հանցագործությունների դիմում են, որպես կանոն, հասարակության հանցավոր, ոչ բարվոք խավերի ներկայացուցիչները։ Այսինքն՝ սոցիալական համակարգի լուսանցքում գտնվող անձինք, որոնց համար լեգիտիմություն, պետականություն և նման հանրօգուտ կատեգորիաները գրոշի արժեք չունեն»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

Վերջինիս խոսքով՝ լեգիտիմությունը և ժողովրդի սերը, հարգանքը, վստահությունը որևէ կերպ չեն բացառում որևէ հանցավոր ակտ, և դա պետք է պետական այրերին զգոնացնի, զգուշացնի, որպեսզի նրանք չկրկնեն «Միասնություն» դաշինքի առաջնորդների՝ այդ առումով սխալները։

Վերջին օրերին ակտիվացել են տարբեր ընդդիմադիր գործիչներ, որոնք հարց են բարձրացնում, որ իշխանությունները պետք է միջազգային կառույցներում բարձրացնեն Արցախի բնակիչների վերադարձի հարցը։ Հարցին, թե քանի որ օրերը տաքացել են, իսկ ընդդիմությունը հիմնականում եղանակային պայմաններով է առաջնորդվում փողոցային միջոցառումներ իրականացնելիս, հնարավոր համարո՞ւմ է, որ այս հարցն օգտագործելով՝ ակտիվ փողոցային պայքարի փուլ սկսեն, Արտաշես Խալաթյանն ասաց. «Ոչինչ բացառել պետք չէ, բայց այստեղ կարևորը հետևյալն է, որ միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում ժողովրդավարական երկրում պարզապես խոսքի ազատության դրսևորում, և ինչ է նշանակում պետության պաշտոնական գործառույթ և գործունեություն, հետևաբար եթե նրանք մտածում են, որ այդպես կարող են խափանել բանակցությունների գործընթացը, ապա սխալվում են, որովհետև պարզ է, որ ցանկացած երկրում կան տարբեր կարծիքներ ունեցողներ, բայց դրանով չեն կարող ներազդել պետական գործընթացների վրա։
Եվ ավելին ասեմ՝ այստեղ կրկին վերադառնում ենք խոսակցության սկզբին։ Իրավակարգը գործում է ժամացույցի ճշգրտությամբ, և եթե այլ կարծիք կրողները չեն կարողանում կամ չեն իրականացնում ապօրինի, հանցավոր գործունեություն և չեն խաթարում սահմանադրական կարգը, ապա դա ուղղակի կարող է տեղավորվել բազմակարծության շրջանակներում և պետությանը որևէ վնաս չի կարող հասցնել ի բնե»,- նշեց սահմանադրագետը։

Ի հավելումն նա ընդգծեց, որ այստեղ շատ կարևոր է պարզապես, որ կրկին մեր իրավապահ մարմիններն աչալուրջ լինեն, որ խոսքի ազատությունը, ժողովրդավարական ազատությունների իրացման գործընթացը չվերաճի հանցագործությունների կատարման ինդուլգենցիայի. դա է ամենակարևորը։

Լիլիթ Թադևոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ