Հանուն ՌԴ-ի՝ Լևոն Քոչարյանը Հայաստանը համեմատում է «փչացած» կնոջ հետ․ Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

լևոն քոչարյանը այդպես էլ չհասկացավ, որ Ռուսաստանը « Չարի վերջը հեքիաթի » աղվեսնա, որն իրականում կացին չունի։ Ես իհարկե հասկանում եմ, որ լևոնի հայրը, ռոբերտը 100-մլն դոլարի դիմաց Հայաստանի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտները պարտք գույքի դիմաց հանձնեց ռուսաստանին, որոնք իրականում անգին արժեքներ ունեին, ու այսօր քոչարյանի գերդաստանի համար շատ բարդ ապագա է լինելու, որ ՀՀ-ում այլևս ռուսները ոչ մի դերակատարում և ներքաղաքական ազդեցություն չեն ունենալու, բայց այդ ամենը բացահայտ կերպով արտահայտելը, այն ի՞նչ է եթե ոչ բացահայտ դավաճանություն հայրենիքի նկատմամբ։ Այժմ հուշի հուշով հետևում եմ, թե այն Արցախահայությունը, որոնք ռուսների աչքի առաջ բռնի ուժով տեղահանվեցին իրենց օջախներից, ապա ի՞նչպիսի գնահատական կտան լևոն քոչարյանի շուրթերով ընթերցվող հարցերի ու հայտարարությունների շուրջ, որը Արցախյան դեպքերից հետո ՀՀ-ում բացահայտ պաշտպանում է ռուսաստանի շահերը և նրանց համարում Հայաստանի ռազմական դաշնակից, անվտանգային դաշնակից ու բարեկամ։ Ի հարկե կարելի է նաև օբեկտիվ գտնվել և հասկանալ լևոն քոչարյանի նման պահվածքին, քանզի ինչքան էլ մենք կարծենք, որ նրանք տգետ կամ հիմար են, բայց իրականում հիմար չեն, ու ՌԴ-ին աջակցում են որովհետև հասկանում են, որ առանց ՌԴ-ի դերակատարման կկորցնեն իրենց ողջ տարիների ալան-թալանը, այն միլիարդավոր դոլարների կապիտալը, որ 25-տարում դիզել են « քոչարյան ռոբերտի աշխատավարձով »։

Հ.Գ. Հարգելի պաշտոնիաներ, անաչառ լրատվամիջոցների լրագրողներ, Հայաստանում ՌԴ-ի շահերը պաշտպանող ցանկացած երևույթի, լևոն քոչարյանի գլխավորությամբ, մեկ հարց տվեք՝ ի՞նչու մինչ օրս ձեր ռազմական դաշնակից և բարեկամ ռուսաստանի ղեկավարությունը չի ճանաչում Հայաստանի սուվերեն տարածքը և ի՞նչու չեն հայտարարում, Հայաստանը քանի կիլոմետր քառակուսի է, ի՞նչու չեն հայտարարում, թե՛ որտեղից է Հայաստանի սահմանը սկսվում և որտեղից է այն ավարտվում, չէ-որ երբ թշնամին մտնում էր սև լիճ կամ Ջերմուկ, ապա նույն ռուս ղեկավարությունը հայտարարում էր, որ մենք վստահ չենք, որ դա Հայաստանի տարածքն է…

Ասել եմ, ու էլի կասեմ, Հայաստանը երբ դառնա Եվրոպայի ընտանիքի մի մասնիկ, ապա ոչ մի կոռումպացված թալանչի, լինի նախկին թե ներկա, չի պլըստալու, ինչքան էլ, որ ՀՀ-ի Դատախազություն ու Քննչական մարմիները փորձեն ծածկադմփոց անել, միևնույն է, այն անհնար է լինելու, Եվրոպան կոռումպացված
թալանչիներին չի հանդուրժում, ուստի նմանները խԸռխԸռում են, որովհետև գիտեն ինչ է սպասվում իրենց։ Մեզ մնում է, որ ակտիվ աջակցենք ՀՀ իշխանության այդ արտաքին քաղաքական դիրքորոշմանը և Հայաստանը դարձնենք անվտանգ ու հզոր Ազատ Անկախ Հանրապետություն։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ